fbpx
Սպորտ

Չելսին որոշում է կայացրել Լուկակուի ապագայի վերաբերյալ

Մի քանի ակումբներ հետաքրքրված են անգլիական «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Հաղորդվում է, որ մի քանի ակումբներ պատրաստ են տրանսֆերային առաջարկներ անել 30-ամյա Լուկակուի համար:

«Չելսին» նույնպես պատրաստ է բաց թողնել իր հարձակվողին․ ակումբը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 38 մլն ֆունտ: «Չելսին» հույս ունի այս գումարը ներդնել իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի համար։

Այս մրցաշրջանում Ռոմելու Լուկակուն վարձավճարով խաղում է իտալական «Ռոմայում», որտեղ անցկացրել է 42 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ