Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ չի անհանգստանում Անտուան Գրիզմանի հետ կապված մամուլում շրջանառվող լուրերի պատչճառով։
«Անկեղծ ասած, Գրիզմանի թեմայով չեմ անհանգստանում։ Նա «Աթլետիկոյի» առաջատարն է և միշտ խաղում է առավելագույն նվիրվածությամբ։ Չեմ կարող պատկերացնել, որ հաջորդ մրցաշրջանում «Աթլետիկոն» առանց Գրիզմանի կլինի։ Նա ակումբի հետ գործող պայմանագիր ունի։ Սա է այն ամենը, ինչ ես կարող եմ ասել ներկայիս վիճակի մասին»,- Սիմեոնեի խոսքը մեջբերել է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը 2014 թվականին է «Աթլետիկո» տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադից»։
Գրիզմանի գործող պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։