fbpx
Իրավական

Չեմ բացառում, որ կդիմեմ դատական մարմիններին. Ալեն Սիմոնյան

Հունիսի 1-ին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով FIP.am կայքում հրապարակված հոդվածին, համաձայն որի կեղծ տվյալներ են հայտնաբերվել Ալեն Սիմոնյանի հավատարմագրերում, նշել է.

«Ես իմ պատասխանն արդեն հրապարակել եմ: Ժպիտ ա առաջացնում ինձ մոտ, որ ինձ կարելի ա մեղադրել 5 միլիոն դրամ, կամ 10 000 դոլար ապօրինի հարստանալու մեջ: Լուրջ չեմ վերաբերում դրան: Դանիել Իոաննիսյանի մասին, ով այդ կայքի սեփականատերն ա, որևիցէ բան չեմ ուզում ասել, որպեսզի ինքը չգնա դրա հաշվին տարբեր տեղերից գումար չուզի, չասի ՀՀ ԱԺ փոխխոսնակը ճնշումների ա ենթարկում: Իրենց գործն է, ես զգուշացրել եմ, որ նրանք եթե իմ մեկնաբանությունը օրենքին համապատասխան ձևով չհրապարակեն, ես չեմ բացառում, որ դատի կտամ», – ասել է ԱԺ փոխխոսնակը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ