Վերջերս ակտիվացել են խոսակցությունները ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի «Բարսելոնա» վերադառնալու մասին։ Սրան անդրադարձել է նաև Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը, ում Խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
«Ես չեմ ցանկանում, որ Նեյմարը վերադառնա: Լա լիգան միշտ ձգտում է այստեղ բերել մեծ ֆուտբոլիստների, սակայն Նեյմարի պարագայում ես կարծում եմ, որ նրա պահվածքը լավ չի անդրադառնա առաջնության վրա:
Արդյունքում բոլոր լուրերը վերաբերում են նրան, թե ինչ է արել կամ ինչ չի արել Նեյմարը: Դա վնասում է արժեքներին, իսկ մենք տարիներ շարունակ աշխատում ենք այդ արժեքները պահպանելու վրա», – ասել է Տեբասը։
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականին հենց Կատալոնիայից էր տեղափոխվել ՊՍԺ՝ 222 միլիոն եվրոյի դիմաց։