Հարձակվող Նեյմարի նախկին գործընկեր ուրուգվայցի Լուիս Սուարեսը բացատրել է, թե ինչու է բրազիլացին տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։
Ուրուգվայցին չի կարծում, որ ամեն ինչ փողի մեջ է:
«Նրան գրավել է այն, որ շատ հայտնի խաղացողներ են գնացել այնտեղ։ Նա ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից, որտեղ նա այլևս առաջատարը չէր։
Միգուցե ֆինանսական ասպեկտը նույնպես դեր է խաղացել, թեև չեմ կարծում, որ Նեյմարը գումարի կարիք ունի։ Այսպես թե այնպես, նրա որոշումը պետք է հարգել»,- Լուիս Սուարեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։