fbpx
Իրավական

Չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները. ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է իր հասցեին հնչած մեղադրանքներին։

«Ս.թ. հուլիսի 19-ին իմ՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իմ անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական գնահատականներ:

Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, սակայն չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները:

Ինչպես արդեն հայտնել եմ, առաջիկայում պատրաստվում եմ մեկնել արձակուրդ: Ուստի հնչեցված խիստ սուբյեկտիվ գնահատականներին կանդրադառնամ արձակուրդից վերադառնալուց հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը:

Պատրաստ եմ պատասխանել իմ՝ անցյալ, ներկա և ապագա գործունեության մասին բոլոր հարցերին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նախատեսում եմ կազմակերպել ս.թ. սեպտեմբերի 4-ին: Ուստի խնդրում եմ մինչ այդ զերծ մնալ ցանկացած տեսակի շահարկումներից, որոնք կարող են վնասել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը», – նշել է նա։

https://www.facebook.com/439137872934527/photos/a.565271690321144/1222761714572135/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ