fbpx
Սպորտ

Մենք պետք է վրեժ լուծենք նախորդ տարվա համար․ Ֆեթել

«Ֆեռարիի» վարորդ Սեբաստյան Ֆեթելը հայրենիքում ավելի հաջող մրցավազքի հույս ունի, քան նախորդ մրցաշրջանում, հայտնում է Sports.ru-ն։

2018 թվականին Գերմանիայի Գրան-պրիի ժամանակ Ֆեթելը սխալ թույլ տվեց, որից հետո «Ֆորմուլա 1»-ում նա տարել է միայն մեկ հաղթանակ։

«Մենք պետք է վրեժ լուծենք նախորդ տարվա համար․ դա մասնավորապես ինձ է վերաբերվում։ Ես անհամբեր սպասում եմ Հոկենհայմի մրցավազքին։ Այստեղ միշտ ֆենոմենալ մթնոլորտ է և հիանալի երկրպագուներ։ Ինձ անցած տարի շատ դուր եկավ տրիբունայում եղած գերմանական դրոշների առատությունը։

Մրցուղին առաջին հայացքից թվում է հասարակ։ Վերջին մասը շատ դուրեկան է, բայց, միևնույն ժամանակ, տեխնիակական։ Ես կասեի, որ ամենաբարդը առաջին շրջադարձն է․ այն շատ արագ է, և կարևոր է միանգամից քեզ զգալ լավ, որպեսզի մնացած շրջանը ճիշտ անցկացվի», – նշել է Ֆեթելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ