fbpx
Սպորտ

Չեմ կարծում, որ խնդիրը ֆիզիկական պատրաստվածության մեջ է. Գատուզո

Ջենարո Գատուզոն Իտալիայի Գավաթից դուրս մնալու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Խնդիրը 3 պաշտպանով մարտավարությո՞ւնն էր․․․ Երբեմն մարզիչները փոփոխություններ են կատարում, որպեսզի թիմն արթնանա և ավելի լավ խաղա։ Մեզ մոտ ինչ-որ բան լավ չի աշխատում, ինչի արդյունքում վերջին ամսվա ընթացքում պարբերաբար խնդիրներ ենք ունենում։

Չեմ կարծում, թե հարցը ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության մեջ է։ Ավելի շատ հոգեբանական խնդիր է, քանի որ մենք մեր հնարավորություններից ցածր մակարդակի խաղ ենք ցուցադրում։ Ամբողջ թիմը հետքայլ է կատարել։ «Լացիոյի» հետ փորձեցինք խաղալ այնպես, ասես այս հանդիպումը կյանքի և մահվան հարց էր, բայց ոչինչ չստացվեց։ Հերքելու կարիք էլ չկա։

Մեր մրցակցի համար ևս հեշտ ժամանակներ չեն, բայց մենք հեշտացրինք նրանց աշխատանքը։ Մրցաշրջանի ավարտին մեկ ամիս է մնացել, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել ճիշտ ճանապարհին վերադառնալու համար»,- Գատուզոյի խոսքը մեջբերել է Rai Sport-ը։

Հիշեցնենք, որ «Միլանը» պարտվել է «Լացիոյին» (0-1)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ