fbpx
Սպորտ

Չեմ պատրաստվում Զիդանին խորհուրդներ տալ․ Դել Բոսկե

Վիսենտե Դել Բոսկեն մեկնաբանել է Զիդանի վերադարձը «Ռեալ»։ 

«Կարող եմ ասել, որ սարսափելի է, երբ թիմը մեկ մրցաշրջանի ընթացքում ղեկավարում են երեք տարբեր մարզիչներ։ Չեմ կարող քննադատել Զիդանին, քանի որ ինքս ժամանակին հայտնվել եմ նման իրադրությունում։ Չեմ պատրաստվում Զիդանին խորհուրդներ տալ։ Նրա տրամադրության տակ հիասքանչ ֆուտբոլիստներ կան, ու «Ռեալը» դեռ թարմացնելու է կազմը»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Eldesmarque-ն։ 

Նշենք, որ Վիսենտե Դել Բոսկեն 2000 և 2002 թվականներին Մադրիդի «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ