«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Մասնակցեցի Լեհաստանում Կրինիցայի 29-րդ տնտեսական ֆորումին։
Հայաստանից այստեղ էինք նաև Արման Եղոյանը, Գեորգի Ավետիսյանը, Հրանտ Բագրատյանը և այլք։
Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից հավաքվել էին քաղաքական ու բիզնես էլիտայի 4000-ից ավել ներկայացուցիչներ։
Բացի տնտեսությունից, քննարկվում էին շատ հարցեր. առողջապահություն, մետաքսե ճանապարհ, կրթություն, IT, կիբերանվտանգություն, բնապահպանություն, ժողովրդավարություն, անվտանգություն և այլն։
Բագրատյանի սեյսիայում անգամ հայ-ադրբեջանական բոլոլա եղավ, որից մերոնք պատվով դուրս եկան։
Որոշ պետություններ անգամ իրենց քննարկումների պավիլիոնները ունեին։
Չեմ ողջունում Նիկոլ Փաշինյանի՝ այս ֆորումին չմասնակցելու որոշումը։ Բայց այստեղ, առնվազն, պետք է լինեին Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը»:
