Օլիմպիական խաղեր․ Փողոցային սքեյթբորդինգում չեմպիոն է դարձել 13-ամյա աղջնակ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Աmառային 32-րդ Օլիմպիական խաղերում առանձնահատուկ ցուցանիշներ են գրանցվել փողոցային սքեյթորդինգ մրցաձևում։

Այստեղ կանանց պայքարի չեմպիոն է դարձել ճապոնուհի Մոմիջի Նիշիյան, ով ընդամենը 13 տարեկան է։

Արծաթե մեդալը նույնպես 13-ամյա աղջնակ է նվաճել՝ բրազիլույի Ռայսա Լեալին։ Իսկ բրոզնե մեդալը նվաճել է 16-ամյա ճապոնուհի Ֆունա Նակայաման։

Սա ռեկորդային երիտասարդ մրցահարթակ է մրցաձևում՝ Օլիմպիական խաղերի պատմության մեջ։

Ամենաթարմ