fbpx
Սպորտ

Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդները՝ ըստ Մեսսիի

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին իսպանական Marca-ի հետ ծավալուն հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողի հավակնորդների թեմային:

«Բոլորն ասում են, որ մենք հիմնական հավակնորդներից ենք: Չեմ հերքի, որ անուններով մենք հավակնորդներից ենք, բայց իսկապես պետք է ուժեղ թիմ դառնալ:

Պետք է թիմային խաղ ցուցադրել: Մեր առավելությունն ուժեղ ֆուտբոլիստներն են: Բայց մենք միայնակ չենք. կան այլ ուժեղ թիմեր: Չեմպիոնների լիգան բարդ մրցաշար է, իսկ այդ բարդությունն այն դարձնում է ավելի գեղեցիկ ու առանձնահատուկ: Լավագույն թիմերն են այստեղ: Այո՛, մենք ֆավորիտներից ենք, բայց ոչ միակը:

«Լիվերպուլը» շատ լավն է, նորից հիշեցնում է այն «Լիվերպուլը», որ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Կան նաև «Սիթին», «Բավարիան», «Ռեալը», «Ատլետիկոն»…

Շատ թիմեր կան, որ կարող են պայքարել չեմպիոնության համար: Սա վերջին տարիների ամենահավասար ու մրցունակ մրցաշրջաններից է: Մի քանի թիմեր կան, որ իսկապես կարող են Չեմպիոնների լիգայի հաղթող դառնալ»,- ասել է արգենտինացին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ