Տնտեսություն

Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ մեզ մոտ բարեխղճորեն չեն վարվում շուկայական տնտեսության պայմաններում․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Դրամի արժևորումը լավ ցուցանիշ է տնտեսության առումով: Բայց այն գնաճի մակարդակը, որը գոյություն ունի առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի և այլ շուկաներում, դրանք չեն խոսում տնտեսության վրա դրական ազդեցության մասին, այլ խոսում են խոշոր ներկրողների հարստացման ու ժողովրդի հարստահարման մասին: Դրանք վնասում են ծառայությունների և այլ շուկաներին:

Ուրեմն, օրենքով ՀՀ ԿԲ-ի քաղաքկանության նպատակադրումն է, որ ունենանք տարեկան 4% գնաճ: Ցավոք հետազոտական գործիքներ չկան, միգուցե զբաղվողները չեն զբաղվում, որպեսզի ասեն երկրորդ եռամսյակում ինչքան է գնաճը և այս տեմպերի արդյունքում տարեկան գնաճն ուր կհասնի, բայց ակնհայտ է բոլորի համար, որ այն մեղմ ասած՝ ոչ համաչափ է տեղի ունենում, որովհետև ապրանքատեսակներ կան, որ կրկնակի, եռակի են թանկացել: Վիաճակագրական ծառայությունը ցուցանիշները կհրապարակի մյուս ամիս, հուսանք՝ չսվաղած, և այլևս ակնառու դառնան նշածս գործընթացները, կուզեք՝ մեղադրանքները:

Այս իմաստով, օրինակ, ԱՄՆ-ը կառավարությունը, քանի որ արթմնի կամ իրական ժամանակով հետևում է իրենց երկրում տեղի ունեցող տնտեսական գործընթացներին, հատկապես վառելիքի շուկային, վերացրեց ճանապարհային վճարների համար գանձվող տուրքը 90 օրով՝ սատարելու քաղաքացիներին, որը չնչին տոկոսներ են, բայց կարծում եմ, դա մարդկանց ցույց կտա, որ պետական ապարատը կանգնում է իրենց կողքին, իսկ շուկայական տնտեսության դերակատրները՝ արտադրողները, ներմուծողները բարեխղճորեն չեն բարձրացնում վառելիքի գները, այլև գերշահույթներ են ստանում ստեղծված իրավիճակից:

Այսինքն, խոշոր բիզնեսները, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ մեզ մոտ բարեխղճորեն չեն վարվում շուկայական տնտեսության պայմաններում ու ստեղծված համաշխարհային իրավիճակում, և ի տարբերություն ԱՄՆ-ի, մեր պետությունն ավելի շատ գործիքներ ունի ուղիղ ներմուծողների, վերավաճառողների վրա՝ զսպելու գնաճը: Դրանք են ԿԲ-ն, ՏՄՊՊ-ն և այլ տիպի վերահսկողական ու լիցենզավորման մարմինները, սակայն առերևույթ ոչինչ չի ձեռնարկում: Եվ հենց դա էլ ինձ հիմք է տալիս պնդելու, որ պետության կառավարման համկարգին տիրապետող վարչակազմը թե՛ բանկային համակարգի միջոցով, թե շուկաների միջոցով, թույլ են տալիս, որպեսզի գրագետ ձևով, առանց օրենք խախտելու հարստահարեն ժողովրդին:

Իսկ ո՞վ է պատասխան տալու դրա համար: Ոչ ոք: Քանզի թե իշխանության, թե հակաիխշանության մեջ են գտնվող նշածս բարեխիղճները, որոնք իշխանության քավորությամբ պայմանավորվել են միջոցների օրինական թալանի մասին: Սա ևս իր հերթին խոսում է օլիգոպոլիկ տնտեսության գոյության մասին, քանզի եթե առողջ մրցակցություն լիներ, ապա դոլարի էժանացման հետևանքով, հաշվի առնելով նաև միջազգային ինֆլիացիան, այնպիսի վայրի մրցակցություն կընթանար, որ գները առնվազը կբարձրանային 4%-ով:

Բայց իրականում, պատասխան են տալու բոլորը, քանի որ հեղափոխությունը Հայաստանում ընթացքի մեջ է անկախության շարժումից ի վեր, և այն եզրափակվելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հաստատմամբ՝ վերացնելով օտարածին ուժերի ու դրանց գործակալների ազդեցությունները երկրի ներսում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ