Հայաստանի Հանրապետություն Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են, որ շտաբի թեժ գծի համարները այլևս չեն գործելու։
«Ձեզ հուզող բոլոր հարցերի դեպքում և անհրաժեշտ տեղեկատվություն իմանալու համար կարող եք զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն. Արցախից՝ 119 կարճ համարին, իսկ Հայաստանից և արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարին», – ասվում է շտաբի գրառումում:
Նշվում է, որ զանգերի կենտրոնն աշխատում է աշխատանքային օրերին (երկուշաբթիից ուրբաթ)՝ ժամը 09։00-18:00-ն։