Հայաստանում գործում է միջազգային կրիմինալը՝ օգտագործելով թե տեղական կրիմինալին, թե ահաբեկչական կառույցներին, թե հանրային դեմքերին և ուժերին: Սրա ծնողը՝ թուլատրողները հանրային բարքերն են և մտածողությունը: Մենք մեզ ավելի ենք ներքաշում այն խնդիրների մեջ, ինչի մեջ հայտնվել ենք, և որ ամենացավալին է՝ սկսում ենք համակերպվել, աղաղակում ենք, բայց համակերպվում:
Հայաստանում մի վիճակ է, որ նախկին ռեժիմի պարագլուխներն ամեն կերպ փորձելու են ձեռք գցել՝ զավթելու իշխանությունը, և չի բացառվում, որ այս ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, որը կապված է նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի կրիմինալ շրջանակների ունեցած ազդեցություների հետ ու մեր կողմին ներկայացված պահանջների հետ, նախապատրաստում են նոր ալիքի:
Նրանց նպատակն է, որ հասարակությանը ցույց տան, որ իշխանությունը անզոր է և հլու կատարածու, որով ոչ թե իշխանությունից են հեռվացնելու քաղաքացիներին, այլև պետությունից: Նրանք առաջին հերթին, իսկ հետո էլ բոլորս նույն կերպ, կրկնում ենք, որ չկա պետություն:
Այնինչ՝ կա պետություն, կան պետական աշխատողներ, սակայն ճշմարտությունը անհերքելի է՝ ինստիտուցիոնալ առումով այն չի գործում, չի փոխգործարկվում, որովհետև քաղաքացին՝ բոլորս, չենք աշխատացնում համակարգը, այդ թվում և հատկապես գործող իշխանությունը չի աշխատացնում ինստիտուտներին:
Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր