fbpx
Առողջապահություն

Չենք կարող դառնալ պանիկայի կղզյակ՝ պարզապես մարդկանց վախերը մեղմելու համար․ Արսեն Թորոսյան

Այո՛, կորոնավիորսը հատուկ վտանգավոր վարակների դասին չի պատկանում, ինչպես օրինակ ժանտախտը, խոլերան, դեղին տենդը, էվոլան և ընդամենը համարվում է նոր ռեսպիրատոր վիրուս, որը մի քիչ ավելի տարբեր է մինչ հիմա իմ իմացած վիրուսներից, նաև նման է իր փոխանցման ճանապարհներով, բուժման մեթոդներով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հարցին՝ եթե այսօրվա երթը չեղարկվեց, հնարավո՞ր է առաջարկ լինի քարոզարշավի ընթացքը կասեցնել, նա ասաց, որ եթե տեսնեն, որ հանրային առողջապահության համար կա վտանգ, պատրաստ են քննրակել ցանկացած նախկին որոշում՝ այդ թվում գտնելով դրանց կոմբինացիաները, կոնֆիգուրացիաները։

«Այդ մասին հանրությանը տեղյակ կպահենք, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»,-հավելեց նա։

Հարցին՝ Իրանում մնացած ՀՀ քաղաքացիները, եթե ցանկություն հայտնեն Հայաստան վերադառնալու, նրանց դեպքում ևս, կարանտին չի՞ հայտարարվելու ու նրանք ևս չեն մեկուսացվելու՞ և կարող են տաքսիներով ու ծանոթի մեքենայով տեղաշարժվել, նախարարը պատասխանեց, որ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է մուտք գործել Հայաստան:

«Որոշ տեղերից եկող քաղաքացիների նկատմամբ հատուկ հսկողություն է տարածում, իսկ մնացած բոլոր քաղաքացիների նկատմամբ իրականացվում է միևնույն հսկողությունը։ Այդ հսկողությունը իրականացվել է միշտ՝ անկախ նույնիսկ նման բռնկումներից:

Եթե քաղաքացու մոտ ջերմաչափում և օբյեկտիվ զննություն անելուց հետո որևէ բան չի հայտնաբերվում, նրա համար լրացվում է հատուկ քարտ, որի մեջ ֆիքսվում է նրա տվյալները և բնակության հասցեն, հեռախոսը: Դրա արդյունքում մեր հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, անհրաժեշտության դեպքում տեղական պոլիկլինիկան, կատարում է վերահսկողություն: Դա է ամբողջ աշխարհում ցուցումը, մենք չենք կարող դառնալ պանիկայի կղզյակ, պարզապես մարդկանց վախերը մեղմելու համար: Ես ուզում եմ ասել՝ կարիք չկա վախենալու, այն ինչ արվում է, առավել է՝ քան պետք է արվեր»,- ընդգծեց նա:

Բացի դրանից՝ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը մոտակա ժամանակները, նկատելով համաճարակի համաշխարհային անկման միտումները, պետք է պատրաստ լինի դրա վերացմանը և ընդհանարապես այս սահամանփակումները հանելուն։

«Նույնիսկ Չինաստանը հիմա սկսել է վերագործարկել իր գործարանները, և ինքն է սահմանափակումներ մտցնում, որ իր մոտ հետ չբերեն: Մահերի թիվն էլ ժամանակին հարյուրներով էր այնտեղ, երեկ 40 քանի մահ է եղել ընդամենը, այսինքն` հիվանդությունը գնում է անկման»,-ընդգծեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ