fbpx
Հասարակություն

Չենք կարող մեզ թույլ տալ ունենալ թույլերի ու խեղճերի իշխանություն. Վահրամ Մարտիրոսյան

Զանգիի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որտեղ ասում է.

«-Մենք կարող ենք մեզ թույլ տալ ունենալ տգետների իշխանություն։ Կարող ենք մեզ թույլ տալ ունենալ կոռուպցիոներների իշխանություն։ Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ունենալ թույլերի ու խեղճերի իշխանություն։

Մի պահ պատկերացրեք 2020-ի պատերազմը սկսելու պահին մեր վարչապետը լիներ Վազգեն Սարգսյանը։ Նույն բանակով, նույն զենքերով ու նույն խրամատներով Ալիևից լավագույն դեպքում մնալու էր “Լ” տառը։

Նույնը կատարվեց նաև 1918-1920 թվականներին, երբ թույլերի ու խեղճերի կառավարությունը պարտվեց պատերազմում, ստորագրեց կապիտուլացիա, երկրի մնացորդները հանձնեց բոլշևիկներին ու հանգիստ գնաց վաստակած պանդխտությունը վայելելու։

Ուժեղ իշխանության հարցը մեզ մոտ պետք է ինստիտուցիոնացնել։
Առաջինը՝ պետք է փոփոխություններ մտցնել կրթական համակարգում և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան դարձնել ոչ միայն զուտ սպաներ պատրաստող ԲՈՒՀ, այլ այն պետք է հանդիսանա նաև պետական կառավարման մասնագետներ պատրաստող դարբնոց։ Նման պրակտիկա կիրառվում է ԱՄՆ-ում, որտեղ ռազմական ԲՈՒՀ-երը ոչնչով չեն զիջում լավահույն քաղաքացիական համալսրարաններին։

Երկրորդը՝ պետք է քաղաքական դաշտում ազգային տարրը միշտ գերակշռի գլոբալիստ տարրին։ ՀԿ-ների այօրվա սուպեռ իշխանությունը պետք է սանձվի։ Ցավոք այսօրվա պետական կառավարման կադրային բազա հանդիսանում են հենց ՀԿ-ները։ Եվ արդյունքում ունենք այն ինչ ունենք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ