«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստովանել է, որ չի խոսել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ ՊՍԺ տեղափոխվելուց հետո:
Նա նշել է, որ Մեսսի համար նրանք նախնական պայմանագիր էին մշակել, սակայն սակայն Լա Լիգան չընդունեց այն:
«Մենք չենք շփվել Մեսսիի հետ նրա հեռանալուց հետո: Ակումբը միշտ երախտապարտ կլինի նրան», – ասել է Լապորտան:
Հիշեցնենք, որ Մեսսին հեռացել է «Բարսայից» մոտ մեկ ամիս առաջ, չնայած հունիսի 30-ից փաստացի ազատ գործակալ էր:

