Չնայած Չեռնոգորիայում թափ առած բողոքի ակցիաներին՝ երկրի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է «Դավանանքի ու համոզմունքների և կրոնական համայնքների իրավական վիճակի մասին» օրենքը։
Օրենքն անցել է միաձայն։ Դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել, քանի որ փաստաթուղթը քննարկվել է ոստիկանության կողմից ընդդիմության բոլոր պատգամավորների ձերկալումից հետո: Այսպիսով փաստաթուղթն ընդունվել է ձայների պարզ մեծամասնությամբ:
Նշենք, որ օրենքը սահմանափակում է Սերբական ուղղափառ եկեղեցու շահերը:
Ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատի» պատգամավորներն ավելի վաղ պահանջել էին տեքստի լրամշակում՝ Սերբական ուղղափառ եկեղեցու հետ երկխոսությամբ: Սակայն կառավարող կոալիցիան հրաժարվել է ուղղումներ մտցնել օրինագծում: Դրանից հետո ընդդիմությունը հայտարարել է, որ փաստաթղթի քվեարկություն թույլ չի տա: Նիստերի դահլիճ է նետվել արցունքաբեր գազով գլանանոթ, իսկ դրանից հետո զանգվածային ծեծկռտոց է սկսվել:
Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության բոլոր պատգամավորներին, նրանք 15 օրով զրկվել են խորհրդարանի աշխատանքին մասնակցելու իրավունքից: