Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը հայտնել է, որ երկրում արդեն կան հիվանդության հայտնաբերված առաջին դեպքերը, դրանք միանգամից երկուսը։
Երկրի իշխանությունները որոշում են կայացրել ուսումնական հաստատությունները մարտի 16-ից 15 օրով փակել, բոլոր զանգվածային միջոցառումները արգելել, չեռնոգորցիների երկրից դուրս գալու արգելքի դնել։
Նաև որոշվել է մինչև ապրիլի 2-ը արգելել զբոսաշրջային նավերի մուտքը Չեռնոգորիայի նավահանգիստներ։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։
Աշխարհում վարակված է ավելի քան 173 000 մարդ՝ 152 երկրներում, ավելի քան 7000 մարդ մահացել է։