Մալայզիան և Վիետնամը չեն աջակցի հակառուսական պատժամիջոցներին։ Այս մասին լրագրողներին ասել է Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը՝ նշելով, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն չեզոքություն պահպանել ուկրաինական ճգնաժամի հարցում։
«Մենք քննարկել ենք ռուս-ուկրաինական հակամարտությունը և պայմանավորվել, որ Մալայզիան և Վիետնամը չեզոք կմնան այս հարցում։ Կողմերը չեն աջակցում միակողմանի պատժամիջոցներին, մենք ճանաչում ենք սահմանափակումները, որոնք կարող են սահմանվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- մեջբերում է Bernama գործակալությունը նրա խոսքերը։
Ղեկավարը նաև հավելել է, որ հույս ունեն, որ ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կլուծվի։