«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը՝ ՍՈՒ-30 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ես անկեղծ չգիտեի, որ Հրանտ Բագրատյանը բացի լավ տնտեսագետ լինելուց նաև ռազմական փորձագետ է:
Եվ ահա պարոն Բագրատյանը կասկածի տակ է դնում ՍՈՒ 30ՍՄ կործանիչների ձեռքբերման նպատակահարմարությունը և բերում բազմաթիվ փաստարկներ, սկսած որ ինքնաթիռները նոր չեն, հակառակորդը ունի ժամանակակից ՀՕՊ համակարգեր և այլն: Եվ այսպես հարգելի պարոն Բագրատյան
ՍՈւ 30ՍՄ գերժամանակակից կործանիչ է, իր դասի մեջ աշխարհի լավագույն կործանիչներից մեկը (այս մասին կարելի է երկար գրել):
Դուք բավական երկար թվարկել եք ադրբեջանական բանակում առկա սպառազինության տեսակները, բայց չեք նշել ռադիոլոկացիոն կայանների մասին, ուկրաինական 80к6м, իսրաելական ELM 2080, 2288, 2106 և այլն, որոնց խոցման հնարավորություն մեզ տալիս է ՍՈՒ 30 ՍՄ ից արձակվող «համապատասխան» հրթիռը (փակագծեր բացել ցավոք չեմ կարող):
Դուք ասում եք, որ լեռները մեր դաշնակիցն են, այո ճիշտ եք, բայց նաև լուրջ խնդիրներ են ստեղծում ամբողջական ռադիոլոկացիոն դաշտ ստեղծելու համար (վստահ եմ գիտեք ինչի մաին է խոսքը): ՍՈւ 30ՍՄ ի հզոր ռադիոլոկացիոն կայանը հնարավորություն է տալիս լուծել այդ խնդիրը և նաև տվյալներ փոխանցել մեր ՀՕՊ կայաններին:
Գնի հետ կապված, լավագույն տարբերակն է ընտրված այս մասով նույնիսկ քննարկելու նյութ չկա:
Քանակի մասով, չորսով չենք սահմանափակվում:
Հուսով եմ տեղյակ եք որ ժամանակակից ՀՕՊ համակարգեր նույնպես ձեռք են բերվել:
Թող երբեք պետք չգան մեր կործանիչների մարտական հնարավորությունները, բայց հարկ եղած դեպքում խաղաղությունը պարտադրվելու է նաև երկնքից»:
https://www.facebook.com/tgkarapetyan/posts/2845023058897396