fbpx
Քաղաքականություն

Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու․ Թրամփի փաստաբանը չի գա Հայաստան՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու

ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին չեղարկել է Հայաստանում կայանալիք խորհրդաժողովին իր մասնակցությունը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Նշվում է, որ փաստաբանը գագաթնաժողովին պետք է հանդես գար ելույթով:

Պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը Եվրասիական տնտեսական միության աջակցությամբ Հայաստանում կազմակերպված համաժողովի մասին է: Ըստ երևույթին, համաժողովին մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Աղբյուրը նշում է, որ այդպիսի որոշման պատճառը համաժողովն ՌԴ նախագահի հավանական մասնակցությունն է:

«Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու»,- The Washington Post-ին հայտնել է փաստաբանը՝ բացատրելով համաժողովին չմասնակցելու իր որոշումը և հավելել. «Ավելի լավ է զգուշանալ, քան համարձակություն դրսևորել»:

Պարբերականը նշում է, որ Ջուլիանը՝ համաժողովին չմասնակցելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին: Նշվում է, որ Թրամփը Զելենսկիին հարկադրել է հետաքննություն սկսել Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ: Ավելի ուշ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել էր նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ