fbpx
Սպորտ

Վալվերդեն խոսել է Մեսսիի առողջական վիճակի մասին

«Վալենսիայի» դեմ Լա լիգայի 4-րդ տուրի հանդիպման նախօրեին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին է խոսել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն։

«Մեսսին մոտ էր վերադարձին, սակայն վերականգնման ընթացքում որոշակի խնդիրներ առաջացան։ Մենք որոշել ենք չշտապել։ Նա չի մասնակցի Վալենսիայի հետ խաղին։

Չգիտեմ՝ Մեսսին պատրաստ կլինի Բորուսիայի դեմ խաղին թե՞ ոչ։

Չեմ թաքցնելու, որ Մեսսին չափազանց կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ Նա կարևոր է հատկապես այն մրցակիցների դեմ խաղերում, որոնք հետ քաշված են գործում։ Հույս ունենք, որ նա շատ շուտով կվերադառնա»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Marca-ն։

«Բարսելոնա» – «Վալենսիա» հանդիպումը կկայանա շաբաթ երեկոյան «Կամպ Նոու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին, իսկ երեքշաբթի օրը «Բարսելոնան» Չեմպիոնների  լիգայի շրջանակներում կմրցի «Բորուսիայի» հետ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ