Հունաստանի վարչապետը չի բացառել հանդիպումը Էրդողանի հետ. կա նախապայման

Ամենադիտվածներ

3919

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ չի բացառում հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկու երկրների նախնական բանակցությունների ժամանակ, եթե Անկարան դադարեցնի սադրանքները Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում:

Նա նշել է, որ Գերմանիայի միջնորդությամբ երկու կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցություններն այն պահից, որտեղից դադարեցրել էին 2016-ի մարտին:

«Թույլ տվեք պարզաբանել, որ այս բանակցությունների թեման, ինչպես և նախորդ փուլերում, անփոփոխ է մնում. դա ծովային գոտիների սահմանազատումն է»,- ասել է նա:

Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական Le Figaro թերթից:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ