fbpx
Սպորտ

Զախարյանը Ռուսաստանի հավաքականի հետ չի մեկնի Ավստրիա՝ հավաքի

EURO-2020-ին պատրաստվելու շրջանակներում Ռուսաստանի ազգային հավաքականը հավաք է անցկացնելու Ավստրիայում։

Դրան մասնակցելու համար թիմի հետ պետք է մեկներ նաև հայազգի Արսեն Զախարյանը, բայց կոկորդային ցավի ու կոկորդի հետազոտության արդյունքում որոշում է կայացվել, որ ֆուտբոլիստը պետք է մնա Մոսկվայում՝ բժիշկների հսկողության տակ։

Այս մասին հայտնում են Ռուսաստանի հավաքականի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Զախարյանը կարող է միանալ ուսումնամարզական հավաքին, եթե առաջիկա օրերին նրա վիճակը լավանա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ