«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել չվճարել հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձը, քանի դեռ արգենտինացին չի սկսել թիմի հետ մարզումները:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը օրական վաստակում է 110 հազար եվրո, բայց այժմ նա այդքան կկորցնի:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա սկզբին Մեսսին տեղեկացրեց «Բարսելոնայի» ղեկավարությանը ակումբից հեռանալու իր ցանկության մասին: Դրանից հետո, Մեսսին հրաժարվել է ժամանել թիմի բժշկական հետազոտությանը:
Այս մասին Twitter- ում հայտնել է լրագրող Թանկրեդի Պալմերին: