Նոյեմբերի 26-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում ողբերգական դեպք է գրանցվել։ Ժամը 07:50-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնում մահացել է 11-ամյա Գագիկ Ա.-ն։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետ Գևորգ Պալյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել է դեպքի վայր։
Հիվանդանոցում պարզվել է, որ երեխան մահացել է բուժանձնակազմի ներկայությամբ։ Ժամեր անց երեխայի 36-ամյա հայրը դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին՝ պնդելով, որ երեխան մահացել է բժիշկների անգործության և բժշկական սխալի պատճառով։ Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

