Չիլիի հյուսիսում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ի սկզբանե հաղորդվել էր, որ երկրաշարժը եղել է 6,8 մագնիտուդով, սակայն ավելի ուշ սեյսմոլոգները հայտնել են 7,3 մագնիտուդի մասին։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անտոֆագաստա շրջանի Սան Պեդրո դե Ատակամա գյուղից 43 կմ հարավ-արևելք, իսկ օջախը՝ 128 կմ խորության վրա։
Երկրի նախագահ Գաբրիել Բարիչը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ իշխանություններն առայժմ չեն ստացել։
«Ես կապվել եմ տարածաշրջանի ներկայացուցչի հետ, և ներկայում զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Այնուամենայնիվ փորձագետները շարունակում են տեղեկություններ հավաքել», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Բորիչը նաև հավելել է, որ տարածաշրջանի ավտոճանապարհներին արձանագրվել են քարերի փլուզման առանձին դեպքեր։ Բացի այդ, շուրջ 2000 բնակչություն ունեցող Սան Պեդրո դե Ատակամա գյուղում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։