fbpx
Աշխարհ

Չիլիում բողոքի ակցիաներ շարունակվում են

Չիլիում բողոքի գործողությունների շարունակվում են, դրանց հետևանքով հրդեհներն ու կողոպուտները ևս։ Ակցիաներին հազարավոր մարդիկ են մասնակցում: Այդ մասին հայտնել է La Tercera հրատարակությունը:

Սանտյագոյի կենտրոնի Իտալիայի հրապարակում տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանության հետ, կանգնեցվել են բարիկադներ, հրկիզվել է մետրոյի կայարաններից մեկը, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սանտյագոյի կենտրոնի առևտրական կենտրոններց մեկում, որը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել մի քանի ժամ անց: Հազարավոր մարդիկ են փողոցներ դուրս եկել նաև տարածաշրջաններում:

Օրինակ, Կոնսեպսիոնի նահանգում կոպոպտել և ավերել է ավելի քան 70 խանութ, Վալպարաիսոյում քարկոծել են 30 ավտոբուս, տուժել են ուղևորներ: Չիլիի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտը հրապարակել է տվյալներ երկրում ծայր առած բողոքների ընթացքում տուժածների և ձերբակալվածների մասին. անկարգություններից 11 օր անց հիվանդանոցներում է գտնվում 1132 մարդ, նրանց կեսից ավելին՝ հրազենային վերքերով: Անկարգություններին մասնակցելու համար, իրավապաշտանների տվյալներով, ձերբակալվել է 3535 մարդ, ներառյալ 593 կին և 375 դեռահաս:

Իշխանությունների տեղեկատվությամբ՝ ընդհարումների ընացքում զոհվել է 19 մարդ, ներառյալ իրավակարգի ուժերի և պաշտպանության նախարարության հինգ աշխատակիցներ: Սկսած հոկտեմբերի 27-ից Չիլիի իշխանությունները երկրում վերացրել են բողոքների պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը: Չիլիում զանգվածային բողոքների սկսվելու համար, որ ոնք հաճախ վերածվել են ավերումների և անկարգությունների, առիթ է դարձել հոկտեմբերի սկզբին մետրոյով երթևեկության գների աճը: Բնակիչները հանդես են գալիս արժանի անվճար կրթություն և առողջապահության ծառայություններ ստանալու անհնարինության, ցածր աշխատավարձերի և սակագների աճի դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ