Չիլիի հյուսիսային շրջանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել: Իրավիճակի մասին հանրությանը հայտարարել է նախագահ Սեբաստիան Պինյերան: Պինյերայի ելույթը հրապարակվել է արտակարգ իրավիճակների ազգային վարչության թվիթերյան էջում, հայտնում է 20 minutes-ը:
Նա նաև հայտնել է, որ տեղումների հետևանքով գետերը հունից դուրս են եկել, ինչի հետևանքով խախտվել է երթևեկությունը, 898 տուն վնասվել է, ևս 75 տուն ամբողջությամբ ոչնչացվել է:
Բնական աղետի պատճառով Լոա շրջանն աղետի գոտի է հայտարարվել: Երկրի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:
🎥[VIDEO] Presidente @sebastianpinera realizó punto de prensa tras encabezar #COE en #Calama, donde participaron Ministros (s) Ubilla, @ehantelmann y @pdazan, Ministro @jafontaine, Intendente del @GOREAntofagasta, Marco Antonio Díaz y autoridades, locales. #GobiernoEnTerreno pic.twitter.com/6mgqYBJuIp
— Vocería de Gobierno de Chile (@voceriagobierno) February 9, 2019