հորդառատ անձրևներ
Իտալիայում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել
Հորդառատ անձրևների ալիքը հինգշաբթի հարվածել է հյուսիսային Իտալիային՝ հեղեղելով Միլանի ֆինանսական կենտրոնը: Մտավախություն կա, որ հեղեղը Պիեմոնտ շրջանում տրակտոր հանդերձ քշել-տարել է տղամարդուն: RAI պետական հեռարձակողի կադրերը ցույց են տվել, որ Թուրինի մոտակայքի Օրկո վտակում դեռևս տեսանելի է մեքենայի անիվը, որտեղ տրակտորը շրջվել է պղտոր ջրի մեջ: Փրկարարները հայտնել են, որ որոնում են անհայտ կորած…
Դուբայում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Դուբայում հորդառատ անձրևները հեղեղել են ճանապարհները։ Ապրիլի 15-ի երեկոյից սկսված անձրևները չեն դադարում։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ չեղարկվել է 17 չվերթ, որոնցից շատերը հետաձգվել են, իսկ որոշները կիրականացվեն այլ օդանավակայաններից։ Առավոտյան մետրոյի Օնպասիվ կայարանը ևս հեղեղվել է։ Նման իրավիճակ է նկատվում մյուս քաղաքներում ևս։ Շարժայում տեղումների պատճառով առկա է վատ տեսանելիություն: Արտակարգ իրավիճակի պատճառով…
Փակվել է Իգդիր-Նախիջևան ավտոճանապարհը․ պատճառը հորդառատ անձրևներն են
Թուրքիայի Աղրըի և Իգդիրի նահանգներում հորդառատ անձրևներ են, որն էլ պատճառ են դարձել, որ 19 տուն ջուր լցվի։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ Նվում է, որ վնաս են կրել գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, մեքենաները արգելափակել են և չեն կարողացել շարունակել երթևեկությունը։ Ըստ աղբյուրի՝ հեղեղն Արարատի փեշերից քարեր է քշել և հասցրել լեռան ստորոտի գյուղերն ու շրջկենտրոն՝ փակելով …
Ջրհեղեղի հետևանքով Թուրքիայում զոհվել է 11 մարդ
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը հայտնել է, որ Թուրքիայի սևծովյան ափամերձ շրջաններում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է զոհվել: Աղետի հետևանքով 10 հոգի զոհվել են Կաստամոնու շրջանում, մեկը՝ Սինոպում, ևս մեկը անհետ կորել է ափամերձ Բարթըն քաղաքում: Տուժել է 13 մարդ:
Հորդառատ անձրևները չեն դադարում Ճապոնիայում․ զոհերի թիվն ավելանում է
Անցյալ շաբաթվա վերջից Ճապոնիայում մոլեգնող հորդառատ անձրևների պատճառով զեհորի թիվը հասել 12-ի, մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Մասնավորապես, Տիբայի պրեֆեկտուրայում զոհ է դարձել 11 մարդ, ևս մեկը՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: Ուրբաթ օրվանից տեղատարափ անձրևներ են տեղացել Ճապոնիայի հյուսիս-արևելյան շրջաններում: Շատ շրջաններում կես օրվա ընթացքում ամսական նորմայի չափով տեղումներ են…
Արևմտյան Վրաստանում 60 ընտանիք կտրված է արտաքին աշխարհից
Վրաստանի Իմերեթի շրջանի Բոլուե գյուղի ավտոճանապարհին հորդառատ անձրևների հետևանքով սողանք է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդել է Զեստաֆոնիի քաղաքապետարանը: Ըստ այդմ, սողանքի հետևանքով գյուղի 60 ընտանիք կտրվել է արտաքին աշխարհից՝ հայտնվելով բնական շրջափակման մեջ: Աղետի գոտում մոբիլիզացված է ծանր տեխնիկա, ճանապարհի մաքրման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում: Այս պահին մաքրվել է ճանապարհի միայն մի հատվածը: Ծանր…
Զոհերի թիվն ավելանում է Նեպալում հորդառատ անձրևների պատճառով
Ջրհեղեղի և սողանքների հետևանքով Նեպալում զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հաղորդում է CNN-ը: Այս պահին իրավապահ մարմինների տվյալներով՝ ավելի քան 30 մարդ անհետ կորած է, ևս 40-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշենք, որ Նեպալում հորդառատ անձրևներ են սկսվել հուլիսի 11-ից: Տարերային աղետը վնաս է պատճառել երկրի 20 շրջանի, ինչի հետևանքով տարհանվել…
Ստեփանակերտում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, պոկվել են էլեկտրալարեր
Արցախի ԱԻՊԾ պաշտոնական կայքը գրում է․ Հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ին, մայրաքաղաքում սկսվել է հորդառատ անձրև՝ ուժեղ քամու ուղեկցությամբ: Բնակիչներից ստացվել են բազմաթիվ ահազանգեր, որոնց օպերատիվ արձագանքել են ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, ինչպես նաև ՓՈՒՎ հրշեջ-փրկարարները: Անձրևի և քամու հետևանքով Ստեփանակերտում տապալվել են ծառեր, փլվել է պատշգամբ, ջրողողվել են նկուղային հարկեր, պոկվել են էլեկտրալարեր…
Հորդառատ անձրևների հետևանքով Մումբայում 19 մարդ է զոհվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մումբայում հորդառատ անձրևների պատճառով պատ է փլուզվել։ Պատահարի հետևանքով 19 մարդ է զոհվել, մոտ 50 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Հնդկաստանի ֆինանսական կենտրոնում վերջին տասնամյակում նման տեղումներ չէին գրանցվել: Քաղաքում խաթարվել է երկաթուղային, ճանապարհային և օդային հաղորդակցությունը: Իշխանությունները մարդկանց հորդորել են տնից դուրս չգալ, քանի որ առաջիկա օրերին հորդ անձրևները շարունակվելու են:
Հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել էին բնակելի տների նկուղները
Հունիսի 11-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել են 1-ին փողոցի մի քանի բնակելի տան նկուղներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ջրալցվել են 1-ին և 5-րդ փողոցների տների նկուղները: Փրկարարները ջուրը հեռացրել են նկուղներից: Այս…
Օդեսայում զբոսաշրջիկներին արգելել են լողալ ջրիմուռների պատճառով
Մասնագետները խորհուրդ են տալիս չլողալ Սև ծովում` Օդեսայի հարակից հատվածներում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ Օդեսայի լողափերում անոմալ շատ ջրիմուռներ են հայտնվել: Ջրում նման քանակությամբ ջրիմուռների առկայությունը կարող է հանգեցնել վնասական նյութերի և միկրոկենսաբանական օրգանիզմների առկայության: Ջրիմուռների առատությունից ջուրը ստացել է կանաչ գույն: Օդեսայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը կարծում է, որ այս ամենը…
Չինաստանում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել
«Սինհուա» գործակալության հաղորդմամբ՝ Չինաստանում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել 30 շրջանում և ինը քաղաքում, որոնց հետևանքով երկրի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանից տարհանվել է մոտ 40 հազար բնակիչ։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ աղետի գոտում են հայտնվել ավելի քան 354 հազար մարդ։
Սան Պաուլոյում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում և դրա շրջակայքում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել. հայտնում է ТАСС-ը: Օդերևութաբանները ենթադրում են, որ հորդառատ անձրևը կշարունակվի առնվազն 48 ժամ: Նահանգի նահանգապետ Ժոաու Դորիան կոչ է արել բնակչությանը` առանց անհրաժեշտության չլքել տները:
Չիլիում տեղումների հետևանքով շուրջ մեկ տասնյակ մարդ է զոհվել
Չիլիի հյուսիսային շրջանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել: Իրավիճակի մասին հանրությանը հայտարարել է նախագահ Սեբաստիան Պինյերան: Պինյերայի ելույթը հրապարակվել է արտակարգ իրավիճակների ազգային վարչության թվիթերյան էջում, հայտնում է 20 minutes-ը: Նա նաև հայտնել է, որ տեղումների հետևանքով գետերը հունից դուրս են եկել, ինչի հետևանքով խախտվել է երթևեկությունը, 898 տուն վնասվել է,…














