fbpx
Ժամանց

Չինական ընկերությունը կսկսի կլոնավորված կատուների զանգվածային վաճառքը

Չինական Sinogene ընկերությունը առաջիկայում կսկսի կլոնավորված կատուների զանգվածային վաճառքը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ZOL գիտատեխնիկական լրատվական պորտալը:

Ըստ պորտալի Sinogene-ի ղեկավարությունն այսպիսի որոշում է ընդունել այս կենդանու առաջին գենետիկ պատճենի հաջող վերարտադրությունից հետո: Ընկերությունը նախատեսում է հետագայում կլոնավորել ձիերին եւ փոստային աղավնիներին:

Կատուն լույս աշխարհ է եկել հուլիսի երկրորդ կեսին, սակայն ստեղծողները նրա ծնունդի մասին հայտարարել են մեկ ամիս հետո, երբ կենդանին ամրացել է եւ ապացուցել իր կենսունակությունը:

«Նրա հաջող ստեղծումից հետո մենք կսկսենք մատուցել կլոնավորման պաշտոնական ծառայություններ»,- լրատվամիջոցին ասել է ընկերության կառավարչի տեղակալ Չժաո Ցզյանպինը: Նրա խոսքով՝ սիրելի ձեռնասունի պատճենի վերարտադրումը հնարավոր կլինի 250 հազար յուանով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Չինաստանում կա տնային կենդանիների 73 մլն-ից ավելի տեր, որոնք ունեն 91 մլն կատուներ եւ շներ: Չինաստանի խոշոր քաղաքներում, որտեղ մի ամբողջ շարք գործոններով պայմանավորված շատերը նախընտրում են երեխայի փոխարեն ձեռնասուն ունենալ, կլոնների բուծման բիզնեսը հատկապես շահութաբեր կլինի: Երկրում կատուների եւ շների շուկան անցնում է տասնյակ միլիարդ դոլարից՝ տարեկան դինամիկ կերպով մեծանալով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ