Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի սկզբին համատեղ զորավարժություններ են սկսել ծովում և օդային տարածքում՝ Չինաստանի հարավում գտնվող Չժանզյան քաղաքի մոտակայքում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Չժան Սյաոգանը, գրում է Xinhua-ն։
«Ծովային համագործակցություն 2024» ծածկանունով զորավարժություններն անցկացվում են տարեկան պլանի և երկու երկրների պայմանավորվածությունների համապատասխան և կավարտվեն հուլիսի երկրորդ տասնօրյակում, ասել է Չժան Սյաոգանը։
Զորավարժությունների նպատակն է ցուցադրել ծովում անվտանգությանը սպառնացող վտանգներին համատեղ հակազդեցությունն ուժեղացնելու և գլոբալ ու տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պաշտպանելու գործում երկու կողմերի վճռականությունն ու կարողությունները։