Չինաստանի և ԵՄ-ի գագաթնաժողովը պլանավորված է մարտի վերջին՝ Պեկունում: Սակայն հավանական է, որ այն հետաձգվի կորոնավիրուսի տարածման պատճառով:
«Գագաթաժողովը կհետաձգվի, սակայն չի չեղարկվի»,- այս մասին հայտնել է դիվանագետներից մեկը
Հիշեցնենք, որ Չինաստանը չի հայտարարել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանի և Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի նոր նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ու Չարլզ Միշելի միջև հանդիպման ամսաթիվը, սակայն ԵՄ դիվանագետները հայտարարել են, որ ձեռք է բերվել այն մարտի 30-31-ը անցկացնելու պայմանավորվածություն։