Չինաստանի ֆոնդային բորսաների հիմնական ինդեքսները նվազում են 2.6-3 տոկոսով ԱՄՆ-ի՝ Չինաստանը արժութային մանիպուլյատոր ճանաչելու որոշման և երկու երկրների միջև առևտրային կոնֆլիկտի սրման հետևանքով: Այս մասին վկայում են գործարքների տվյալները, որ հաղորդում է РИА Новости-ն:
11:08-ին Շանհայի Shanghai Composite ֆոնդային բորսային հիմնական ինդեքսը նվազել է 2.67 տոկոսով՝ մինչև 274602 կետ, Շենչժենի Shenzhen Composite բորսայի՝ 3,27 տոկոսով՝ մինչև 1467,60 կետ, Հոնկոնգի Hang Seng Index-ը 2.7 տոկոսով՝ մինչև 25587,13 կետ:
Օգոստոսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր սեպտեմբերի 1-ից 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրքեր կիրառելու մտադրության մասին:
Այդ ֆոնին Չինաստանի Ժողովրդական բանկը երկուշաբթի նվազեցրել էր յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ: Ավելի ուշ Ֆինանսների նախարարությունը Չինաստանին ներառել էր արժույթը մանիպուլացնող երկրների ցանկում՝ ԱՀԿ դիմելու համար:
Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավար Ի Գանը հայտնել էր, որ Չինաստանը չի պատրաստվում յուանի փոխարժեքը գործիք դարձնել ԱՄՆ-ի հետ առևտրային կոնֆլիկտի արձագանքման համար, իսկ վերջերս չինական արժույթի փոխարժեքի փոփոխականությունն առաջացել է անորոշության արտաքին գործոններով:
Նա ընդգծել է, որ Չինաստանը, լինելով պատասխանատու պետություն, հարգելու է G20-ի գագաթնաժողովի ժամանակ արժույթի փոխարժեքի հետ կապված իր խոստումները: