fbpx
Աշխարհ

Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի առաջին մասի համար Թրամփը կարճ ժամկետ է նշել

Առևտրային վեճերի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի պայմանավորվածությունների առաջին մասը վերջնականապես կհամաձայնեցվի մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին Սպիտական տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իրականում մնացած ամենախոշոր բանը թարգմանությունն է: Գործարքը պատրաստ է: Սակայն թարգմանությունը չափազանց կարևոր է»,-հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ մեկնաբանելով Պեկինի և Վաշինգտոնի միջև ձեռքբերված համաձայնությունը առևտրական մի շարք սուր վեճերի լուծման մասին:

Դեկտեմբերի 13-ին Չինաստանը և ԱՄՆ-ն հայտարարել են, որ համաձայնեցրել են առևտրական համաձայնագրի առաջին մասի տեքստը: Դրա շրջանակում կողմերը պայմանավորվել են միմյանց նկատմամբ նոր մաքսեր չսահմանել։

Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրական գործարքի առաջին փուլի ստորագրումը տեղի կունենա 2020 թվականի հունվարի սկզբին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ