ՉԺՀ ԱԳՆ դեսպանորդ-խորհրդական, Բարեկամության, բարիդրացիության հարցերով շանհայյան համագործակցության կազմակերպության չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Չժեն Վեյը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը բարեկամական երկրներ են և շատ լավ գործընկերներ։
«Մենք գիտենք, որ Հայաստանում ապրում է հինավուրց պատմություն ունեցող հետաքրքիր ժողովուրդ։ Չնայած նրան, որ մենք իրարից իսկապես շատ հեռու ենք գտնվում, մեր բարեկամությունը գալիս է պատմության խորքերից։ Գուցե սա լեգենդ է, սակայն ես կուզեի հավատալ, որ այն ճշմարիտ է։ Մեր նախնին՝ գեներալ Ման, ապրել է Հայաստանում։
Մենք գտնում ենք, որ Չինաստանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում համագործակցության շատ լավ հնարավորություններ և հոյակապ հեռանկար ունեն», – ասել է Վեյը։