fbpx
Տնտեսություն

Չինաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է

Ողջ աշխարհի կազմակերպությունները և տնօրենները փորձում են գնահատել Չինաստանի տնտեսական անկման աստիճանը, սակայն հստակ պատկեր ստանալը չափացանզ դժվար է:

Ըստ Կառավարության հրապարակած տվյալների, ախորդ տարվանից սկսած, արդեն մոտ երեք տասնամյակ է, ինչ աշխարհում տնտեսությամբ երկրորդ երկրի տնտեսական աճը հասել է իր անկման ամենացածր մակարդակին: Համաշխարհային թոփ բրենդները, ներառյալ Apple-ը և Caterpillar-ը, իրենց հիասթափեցնող եկամուտների համար մեղադրում են Չինաստանի տնտեսական թուլացմանը:

Ըստ մի շարք վերլուծաբանների, իրավիճակն իրականում կարող է ավելի տխուր լինել, քան Չինաստանի պաշտոնական վիճակագրությունն է ցույց տալիս:

«Չինաստանի հրապարակած ՀՆԱ-ի թվերը բացարձակ աղբ են», – ասել է Լելանդ Միլլերը չինական Beige Book խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Լելանդ Միլլերը:

Միլլերի կազմակերպությունը տվյալներ է հավաքում չինական տարբեր արդյունաբերական կազմակերպություններից, որպեսզի կատարի սեփական վերլուծություններն իրավիճակի մասին: Միլլերն նշում է, որ Չինաստանի տնտեսությունը շատ ավելի վատ վիճակում է, քան Չինաստանի կառավարությունն է ներկայացնում, և դժվար թե մոտ ժամանակներս ինչ-որ փոփոխություն լինի:

Որոշ փորձագետներ չեն վստահում Չինաստանի վիճակագրության ազգային կոմիտեին՝ կարծելով որ դրա հրապարակած տվյալները ավելի շատ ցանկանում են ցույց տալ, որ Կառավարությունում ամեն ինչ կարգին է, քան ներկայացնել երկրի իրական տնտեսական վիճակը:

«Դժվար է որոշել Չինաստանի իրական տնտեսական աճը, քանի որ Կառավարության կողմից հրապարակված շատ տվյալներ պարզապես իմաստ չեն արտահայտում, – ասել է Beige Book-ի գլխավոր տնտեսագետ Սիզորսը, – տնտեսության չափման թվերը չինացիների միջին եկամուտների հետ չեն համապատասխանում»:

Բազմաթիվ այլ վերլուծաբաններ ցանկանում են ձեռք բերե  իրենց սեփական տվյալները, որպեսզի հասկանան երկրի տնտեսության իրական վիճակը: Capital Economics հետազոտական կազմակերպությունը ուսումնասիրել է մի շարք տվյալներ, ներառյալ ծովային բեռնափոխադրումները, էլեկտրաէներգիայի արտադրությունը և ֆինանսական վարկերը, որպեսզի ստանա վստահելի ցուցանիշ: Ըստ դրա, կարելի է ենթադրել, որ Չինաստանի տնտեսությունը աճել է ոչ թե 6,6 տոկոսով, ինչպես պնդում է Կառավարությունը, այլ 5 տոկոսով:

«Տնտեսությունը մոտակա ամիսների ընթացքում ավելի կվատանա», – նշել է Վեյ Բինգյուն, չինական ներկերի արտադրության կազմակերպություններից մեկի տնօրենը: Նա գտնում է, որ դրա պատճառը հիմնականում տնտեսական պատերազմն է և մի շարք այլ խնդիրներ:

Չինաստանի կառավարությունը սակայն պնդում է, որ վախերը, կապված տնտեսական անկման հետ, չափազանցված են: Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում վարչապետ Ուանգ Քիշանը կոչ է արել ներդնողներին դադարել անհանգստությունը տնտեսության հետ կապված: Նա նշել է, որ, չնայած 2019 թվականին շատ անորոշություններ են սպասվում, սակայն մի բան հաստատ է. Չինաստանի զարգացումը կայուն և շարունակական է լինելու:

Սակայն չինացի պաշտոնյաները չափազանց մտահոգված են: Նրանք նույնսիկ փորձել են բարձրացնել աճը, դիմելով այնպիսի միջոցների ինչպիսիք են հարկերի իջեցումը, դրամական-կրեդիտային քաղաքականության թուլացումը և այլն:

Աղբյուրը՝ CNN 

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ