fbpx
Աշխարհ

Չինաստանում 3D տպիչով 26-մետրանոց կամուրջ են «տպել»

Չինաստանի Սինհուայի համալսարանի ճարտարապետական դպրոցի սաները 3D տպիչով հավաքել են 26,3 մետր երկարությամբ կամուրջ, որը ամենաերկարն է իր տեսակի մեջ։ 3D տպման միջոցով կառուցապատողները նաև գումար են խնայել։

Կամուրջը պատրաստվել է բետոնի կոնկրետ տեսակից, որը թույլ է տալիս չօգտագործել ամրաններ (արմատուրա), ինչի արդյունքում հնարավոր է եղել խնայել սովորական կամրջի պատրաստման համար անհրաժեշտ գումարի ավելի քան 30 տոկոսը։

450 ժամում 3D տպիչը «տպել է» կամրջի բետոնե 176 մասերը, որոնք հավաքվել են փոքր ջրատարի վերևում։ Կամուրջն ունի նաև մոնիտորինգի համակարգ, որն ահազանգելու է կամրջի դեֆորմացիաների դեպքում՝ կանխելով դրա հնարավոր փլուզումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ