Չինաստանի Գուանդուն նահանգում կախովի կամուրջ է փլուզվել։ Դեպքի պահին կամրջի վրա են գտնվել 6 զբոսաշրջիկներ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Փլուզումը տեղի է ունեցել այն պահին, երբ զբոսաշրջիկների խումբն անցնում էր ջրամբարի վրայով ձգվող կամրջով։ Ճանապարհի կեսին զբոսաշրջիկներից մեկը սկսել է ցատկոտել և թափահարել կոնստրուկցիան, ինչի հետևանքով այն քանդվել է։
Զբոսաշրջիկները չեն տուժել, քանի որ եղել են անվտանգության պարաններով կապված։ Կամուրջն անորոշ ժամկետով փակվել է։ Հայտնի չէ՝ արկածախնդիր զբոսաշրջիկի նկատմամբ որևէ միջոցառում սահմանվե՞լ է, թե՞ ոչ։
Կախովի կամուրջը շրջանի տեսարժան վայրն էր։ Այն անցնում էր ջրից 2․5 մետր բարձրության վրայով։