fbpx
Աշխարհ

Չինաստանում ֆոնդային բորսաները անկումով են մեկնարկել

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին ամանորյա տոներից հետո ֆոնդային բորսաներում սակարկությունները մեկնարկել են ավելի քան 8 տոկոս անկմամբ։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Մայրցամաքային Չինաստանի բորսաներում վերջին անգամ սակարկություններն անցկացվել էին հունվարի 23-ին՝ չինական նոր տարուց առաջ, այս արձակուրդների ժամանակ վարակվածների թիվը 30 անգամ աճել է, իսկ մահացածների թիվը՝ 20:

Shanghai Composite շանհայյան ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը ընկել է 8,07 տոկոսով՝ մինչև 2736,28 կետ, շենչժենյան Shenzhen Component-ը՝ 8,54 տոկոսով՝ 9769,91 կետ:

Ընդ որում՝ հոնկոնգյան Hang Seng ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսն աճել է 0,44 տոկոսով՝ մինչև 26428,05 կետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ