fbpx
Աշխարհ

Չինաստանում հորդառատ անձրեւներն առաջ են բերել հեղեղումներ

Իշխանությունները վերջին մեկ օրում տարհանել են մոտ 2,4 հազար մարդ Չինաստանի հյուսիսարեւելյան Լյաոնին նահանգում՝ կապված հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների հետ։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Xinhua-ին։

Նրա տվյալներով՝ նահանգի որոշ շրջաններում ռեկորդային քանակությամբ տեղումներ են եղել։ Տեղատարափ անձրեւները կարող են ուղեկցվել ամպրոպով, կարկուտով եւ ուժեղ քամով։

Բարդ եղանակային պայմանների պատճառով առանձին տարածքային միավորների իրավասու մարմինները հայտարարել են վտանգի բարձր (կարմիր) եւ բարձրացած (նարնջագույն) մակարդակ։ Ջրի տակ անցնելու սպառնալիքի հետ կապված՝ աշխատանքը դադարեցրել է 116 հանք։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա ժամերին Լյաոնինի մի շարք քաղաքներում ուժեղ անձրեւներ են սպասվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ