Աշխարհ

Չինաստանում կորոնավիրուսը ազդել է ապրանքաշրջանառության վրա

Կորոնավիրուսի լայն տարածման հետևանքով Չինաստանում ապրանքաշրջանառությունը կրճատվել է: Այս մասին հայտել է ՉԻնաստանի գլխավոր մաքսային վարչությունը: Ըստ նրանց հաղորդած տվյալների ապրանքաշրջանառությունը կրճատվել է` 11%-ով և կազմել` 591,9 մլրդ դոլար:

Գերատեսչության կայքում հրապարակվել են տվյալներ, ըստ որոնց  երկրից ապրանքների արտահանումը նվազել է տարեկան հաշվարկով 17,2%-ով:

Երկու ամսում սալդոն գրանցել է բացասական ցուցանիշ` կազմելով 7,1 մլրդ դոլար, չնայած նրան, որ 2019 թվականի հունվարին և փետրվարին այն ուներ դրական ցուցանիշ՝ շուրջ 43,7 մլրդ դոլար:

Հիշեցնենք,որ Չինաստանում կորոնավիրուսը տարածվելով և բռնկվելով ամբողջ աշխարհով մեկ իր հետևանքներն է թողել նաև համաշխարհային տնտեսության վրա:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ