Չինաստանի միջազգային օդանավակայաններով կստուգվեն տարանցիկ զբոսաշրջիկների Wechat, What’sUp, Viber և այլ հավելվածների նամակները:
Եթե նամակագրության մեջ գաղտնի տեղեկատվություն հայտնաբերվի, զբոսաշրջիկներին կարող են արգելել մուտք գործել երկիր: Նրանք, ում ուղերձները վտանգավոր կլինեն չինական կողմի համար, կձերբակալվեն և կանցնեն հատուկ սենյակ, որտեղ պաշտոնատար անձանց և ավիաընկերության ներկայացուցիչներիմուտքը արգելվում է: Ձերբակալվածին հաջորդ չվերթով կուղարկեն ժամանման երկիր: