fbpx
Աշխարհ

Այսօր Չինաստանում նշվում է ավանդական չինական Նոր տարին կամ Գարնան տոնը

Փետրվարի մեկին Չինաստանում նշվում է ավանդական չինական Նոր տարին կամ Գարնան տոնը՝ ըստ լուսնային օրացույցի: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Նախկինում գարնան տոնը Չինաստանում համարվել է նոր տարվա սկիզբն՝ ըստ լուսնային օրացույցի: Սինհայական հեղափոխությունից հետո 1911 թվականին, երբ գահընկեց է արվել Զին դինաստիան, լուսնային օրացույցը երկրում պաշտոնապես փոխվել է արևայինով (եվրոպական), ըստ որի հունվարի 1-ին սկսեցին տոներ Նոր տարին: Իսկ փետրվարի մեկին շարունակում են նշել գարնան տոնը: Սակայն մարդկանց մեծամասնությունը նախկինի պես գարնան տոնն անվանում է «Նոր տարվա դիմավորում»:

Չինական Նոր տարին պաշտոնապես նշում են նաև Ինդոնեզիայում, Թաիլանդում, Մալայզիայում, Սինգապուրում, Բրունեյում, Ֆիլիպիններում և Մավրիկիոսում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ