AsiaOne պորտալի հաղորդմամբ՝ Չինաստանում պապը թոռանը ալկոհոլ է խմեցրել, որի հետևանքով երեխան թունավորվել և մահացել է։
Ըստ աղբյուրի՝ երեխայի մեկ ամսականը նշելու համար հավաքվել են ընտանիքի հարազատներն ու անդամները։ Տոնախմբության ընթացքում պապը բաժակաճառ է ասել։ Հյուրերից մեկը կատակելով նշել է, որ պապը չի կարող ալկոհոլ խմել, քանի դեռ երեխան չի խմել։ Տղամարդ է ալկոհոլ է խմեցրել երեխային, որից 30 րոպե անց երեխան դադարել է շնչել։
Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երեխան մահացել է ալկոհոլային թունավորումից: