Worldometers համաշխարհային վիճակագրական ծառայության տվյալներով, այսօրվա՝ մարտի 11-ի դրությամբ՝ Իտալիայում վարակվածների թիվն անցել է տաս հազարը, Իրանում՝ ինը հազարը, որից 354-ը մահվան ելքով են ավարտվել:
Ընդհանուր առմամբ՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 120 հազարը, որից շուրջ 67 հազարն արդեն բուժվել է, իսկ 4383 մարդ՝ մահացել:
Չինաստանում վարակվածների թիվը օրական մի քանի տասնյակով է ավելանում առաջվա մի քանի հազարի փոխարեն, իսկ բուժվածների թիվն ավելանում է:
Մյուս կողմից, սակայն, եվրոպական երկրներում վիճակը շարունակում է ծանր մնալ: Իսպանիայում հիվանդների թիվն այսօր անցել է երկու հազարը: Ֆրանսիան ու Գերմանիան ունեն համապատասխանաբար շուրջ 1700 և 1600 վարակվածներ: