Աշխարհ

Չինաստանն աջակցում է Պուտինի վերընտրվելուց հետո Ռուսաստանի կայուն զարգացմանը. ԱԳ նախարար

Չինաստանը կաջակցի Ռուսաստանի կայուն զարգացմանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

Ինչպես նշում է kommersant.ru-ն, նա այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Վան Ին համոզված է, որ «նախագահ Պուտինի հաստատակամ ղեկավարության ներքո ռուս ժողովրդին պայծառ ապագա է սպասվում»։

«Որպես Ռուսաստանի բարեկամ հարևան և համապարփակ ռազմավարական գործընկեր՝ մենք վճռականորեն կաջակցենք Ռուսաստանի կայուն զարգացմանն ու վերածննդին նախագահ Պուտինի ղեկավարության ներքո», – վստահեցրել է չինացի նախարարը:

Երեկ՝ ապրիլի 8-ին, Լավրովն այցով ժամանել է Չինաստան։ Չինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կշարունակեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Սերգեյ Լավրովի և Վան Իի, ինչպես նաև այլ զրուցակիցների հետ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը պետք է լինի Ուկրաինայում տիրող իրավիճակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ