Աշխարհ

Չինաստանը դեմ է Զարիֆի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին

Չինաստանը դեմ է արտահայտվել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին և Վաշինգտոնին կոչ է անում ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության պահպանման համար, հինգշաբթի ասել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունիին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

ԱՄՆ իշխանությունները չորեքշաբթի պատժամիջոցների ցանկում ներառել էին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցը հայտնել է, որ Վաշինգտոնը Զարիֆին այլևս առաջնահերթ անձ չի համարում. նա այդպիսին էր միջուկային գործաքրի քննարկման ժամանակ, որից ԱՄՆ-ն դուրս է եկել: Ավելի ուշ Զարիֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ն նրա դեմ պատժամիջոցներ է կիրառել, քանի որ նրան սպառնալիք է համարել ամերիկյան օրակարգին:

«Մենք ուշադրություն դարձրեցինք ամերիկյան կողմի հայտարարությանը և անձամբ պարոն Զարիֆի արձագանքին: Այս հարցում չինական կողմի դիրքորոշումը շատ հստակ է: Չինական կողմը դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին և արտերկրյա ենթադատությանը: Մենք կարծում ենք, որ դա չի նպաստում խնդիրների լուծմանը»,-ճեպազրույցին ասել է Խուա Չունիին:

Նա ընդգծել է, որ բանակցությունը և երկխոսությունը խնդրի լուծման հիմնական ուղիներն են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ